Մենք տեղեկացրել ենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է մեծ շրջագայության հյուսիսաֆրիկյան երկրներ, որտեղ վերջերս տեղի են ունեցել հեղափոխություններ: Հեղափոխականներին այդ օրերին իր աջակցության մասին հայտնած Թուրքիայի վարչապետը շատ ցանկալի հյուր է դարձել այս երկրներում: Նա ամենահայտնի օտարերկրյա քաղքական գործիչներից է արաբական աշխարհում:
Սրան իհարկե նպաստել է Իսրայելի հետ հարաբերությունների խզումը, Պաղեստինի ինքնավարության պահանջներին աջակցությունը: Եգիպտական մամուլը գրում է, որ Էրդողանի առաջիկա այցը կդառնա իսկական տոն, իսկ Կահիրեի փողոցներ դուրս կգան միլիոնավոր եգիպտացիներ:








































