ԱՄՆ ներկայացուցիչը Միացյալ ազգերի կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի անունից մեղադրել է Իրանին ՄԱԿ-ի պատժամիջոցների խախտման մեջ: Խոսքը հրթիռաշինության տեխնոլոգիաների և զենքի ներմուծման մասին է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Այս զեկույցն ընթերցվել է ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ և փոխանցվել է Իրանի հարցով պատժամիջոցների հատուկ հանձնաժողովի ղեկավար, Կոլումբիայի ներկայացուցիչ Նեստոր Օսորիոյին:
Օսորիոն իր հերթին հայտարարել է, որ հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի զեկույցը, և մեղադրանքների հաստատման դեպքում կբարձրացվի Թեհրանի նկատմամբ ճնշումներն ավելացնելու հարցը:









































