Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականին թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերի թիվն աճել է 95 տոկոսով։ Մի փոքր ուշադիր քայլելով Երևանի փողոցներով՝ պատերին կամ գետնին կնկատենք շատերին ոչինչ չասող գրություններ, որոնք թմրավաճառների ալիքների գովազդներ են։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե ՎարդազարյանԻ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության նախագահ Ժենյա Մայիլյանի և «Միասին կարող ենք» ՀԿ նախագահ Ռուզաննա Երեմյանի հետ:









































