Բաքուն Ստեփանակերտի հետ բանակցություններին պատրաստ չէ և չի գնալու․ դրանք լինելու են վերջնագրային տրամաբանությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Բաքուն փորձում է հնարավորինս խուսափել Արցախի հետ կապված որևէ քննարկումից․ «Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն հնարավոր է միայն միջազգային երաշխիքների ներքո: Վերաինտեգրում չի կարող լինել, որովհետև ԼՂ բնակչությունը երբևէ ինտեգրված չի եղել Ադրբեջանին: Տարբեր բևեռերի՝ Բաքվի հետ հետ ունեցած շահերը թույլ չեն տալիս կիրառել ճնշումներ: Բաքուն փորձելու է հնարավորինս խուսափել Ստեփանակերտի հետ երկխոսությունից»:









































