Երբ շարունակաբար խոսում են Արցախը հանձնելու մասին, հաշվի չեն առնում, որ Արցախը անկախացել է ՀՀ անկախացումից 19 օր առաջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ, «Օռբելի» կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանը որևէ իրավական սուվերենություն չունի Արցախը հանձնել-չհանձնելու մասով․ «Հայաստանը չի էլ թաքցրել, որ Արցախի անվտանգության երաշխավորն է և որպես միջնորդ դեր ստանձնած բանակցող: ՀՀ իշխանության գործելակերպը միտված է նրան, որ Արցախը ինքը պետք է բանակցի, հստակեցնի՝ ինչ է ուզում»: