Տորնադոն անցել է Տեխաս նահանգի Լագունա Հայթս ծովափնյա քաղաքի վրայով։ Աղետի հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Ըստ տեղեկությունների՝ նա մահացել է իր տանը, երբ ուժեղ քամիներով տեղափոխվող բեռնատարն ընկել է տան վրա։ Եվս 11 մարդ վիրավորվել է։
Փոթորիկը վնասել է բնակելի տների տանիքները։
Քամու արագությունը եղել է ժամում 138-ից 168 կմ









































