«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանը Վերածննդի հրապարակում մայիսի 15-ին հրավիրել է հանրահավաք՝ Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականը ներկայացնելու համար։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ նախագահ Դավիթ Բաբայանի հետ: Մեր զրուցակցի խոսքով՝ Սամվել Բաբայանը ներկայացնելու է Արցախը այս վիճակից հանելու իր տեսլականը․ «Փորձ են անում տարբեր պատճառներով մարդկանց շեղել, որ չգան Սամվել Բաբայանի հրավիրած հավաքին: Սամվել Բաբայանը հաղթանակած բանակի հրամանատար է, միակ անձն է, որ ներկայցնում է Արցախը այս վիճակից հանելու ծրագիր»:












































