Monday, 06 07 2026
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում

Թուրքական ընտրության կրակը վրացական օջախի տակ

Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Կատիրինը Ռոսիյսկայա Գազետային տված հարցազրույցում խոսել է վրաց-աբխազական երկաթուղու վերականգնման հեռանկարի մասին՝ Մետաքսի ճանապարհի տրամաբանության մեջ, ասելով, որ Չինաստանից մինչեւ Իրան եւ Ադրբեջան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթուղային կապը կլինի կարեւոր լոգիստիկ երթուղի: «Երկաթուղային տարանցումը հնարավորություն կտա նաև բեռնաթափել Վերին Լարսի սահմանային անցումը և նվազեցնել առաքվող ապրանքների արժեքը՝ ավելացնելով դրանց ծավալը։

Հաշվի առնելով Թուրքիայի տարածքով ռուսական ապրանքների տարանցման հետ կապված ներկայիս իրավիճակը՝ նման սխեմայի կազմակերպումը կենսական նշանակություն ունի», ասել է նա: Ըստ էության, Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը բարձրաձայնում է միտք, որը արտահայտում է Ռուսաստանի պլամ Բ-ն, կապված Թուրքիայի նախագահի ընտրության հետ: Հատկանշական է, որ Կատարինի հարցազրույցը հրրապարակվում Թուրքիայի նախագահի ընտրության շեմին: Կատարինը իհարկե պետական պաշտոնյա չէ եւ նրա հայտարարությունները ուղիղ իմաստով չեն կարող դիտվել պետական քաղաքականության մոտեցում կամ սցենար: Մյուս կողմից սակայն, Ռուսաստանի ներքին կառուցվածքն ու տրամաբանությունը ուղղահայաց է եւ այնպիսի կառույցները, ինչպիսին առեւտրաարդյունաբերական պալատը, ըստ էության այդ ուղղահայացի ոչ ֆորմալ ճյուղավորումներ են:

Դրանք անշուշտ իրենց վրա էապես կրում են ֆորմալ միջավայրերում առկա տրամադրությունները եւ հաճախ նույնիսկ դառնում դրանց հաղորդակ, այն դեպքի համար, երբ ինչ-ինչ նկատառումներով նպատակահարմար չէ բարձրաձայնել այդ ամենը պաշտոնական ամբիոններից: Վրաց-աբխազական երկաթուղու թեման թերեւս հենց դրանցից է, հաշվի առնելով այն, որ դա իսկապես շատ բարդ թեմա է եւ Ռուսաստանում կարող է դիտարկվել «փիլիսոփայական հայեցակարգային» տրամաբանության շրջանակում: Մյուս կողմից, Թուրքիայում ընդդիմության թեկնածու Քըլըչդարողլուի հաղթանակի պարագայում ռուս-թուրքական լոգիստիկան կարող է կանգնել լուրջ խնդիրների առաջ, քանի որ Էրդողանի մրցակիցը չի էլ թաքցնում, որ ընտրվելու պարագայում միանալու է արեւմտյան պատժամիջոցներին: Իհարկե չի բացառվում, որ դա լինի նախընտրական տակտիկական քայլ՝ Արեւմուտքից ուժեղ աջակցություն ստանալու կամ աջակցությունն առավել ուժգնացնելու համար: Սակայն, որեւէ կերպ բացառելի չէ այն, որ հաղթանակի դեպքում Անկարան առնվազն զգալիորեն բարձրացնի գինը Ռուսաստանի համար:

Այն, որ վրացական խաղաքարտը այդ համատեքստում Մոսկվան դիտարկում է, վկայեց նաեւ հենց ֆորմալ տիրույթում կայացված որոշումը՝ Ռուսաստանի նախագահ Պուտինը թույլատրեց ռուսական ավիաընկերություններին թռիչքներ կատարել Վրաստան: Թուրքիայի նախագահի ընտրությանը Էրդողանի պարտությունը մեծ հավանականությամբ կարող է «եռացնել» Վրաստանի ներքաղաքական առանց այդ էլ ոչ սառը կաթսան: Անկասկած է, որ եռքը ենթակա է լինելու ռեգիոնալ տարածման եւ այդ մտավախությունն էր, որ ապրիլի վերջին Կովկաս այցելած Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնային ստիպում էր Վրաստանում գործնականում բաց տեքստով կոչ անել Թբիլիսիի իշխանությանը շարունակել Կովկասի կայունությանը նպաստող ջանքը, որը թերեւս արտահայտվում է ուկկրաինական պատերազմի ֆոնին Թբիլիսիի՝ չեզոք հավասարակշռություն պահելու քաղաքականության տեսքով:

Դա չի տեղավորվում եվրոպական անվտանգության ապագայի վերաբերյալ բրիտանական ռազմավարության մեջ, ինչն էլ թերեւս Կոլոնայից շաբաթներ առաջ հենց Բրիտանիայի արտգործնախարարին էր բերել Թբիլիսի: Ինչպես հայտնի է, Ֆրանսիան ունի եվրոպական անվտանգության ճարտարապետության այլ պատկերացում, որում ակնկալում է Գերմանիայի աջակցությունը: Քիշնեւում Փաշինյանին, Միշելին ու Ալիեւի Մակրոնի հետ միանալու Գերմանիայի կանցլեր Շոլցի որոշումը հուշում է, որ Բեռլինը պատրաստ է Ֆրանսիայի հետ որոշակի ջանքի: Անկասկած է սակայն, որ անգամ երկուսի ջանքը այսօր բավարար չէ Կովկասի կայունության բարդ խնդիրների համար եւ անհրաժեշտ է լինելու ռեգիոնալ կայունության շահառուների ավելի լայն կոալիցիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում