Մեր դիրքորոշումը պետք է այնպես լինի, որ ոչ թե նախորդ գործողությունը մոռացվի, այլ հիշեցնել տա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Մելիքյանի խոսքով` բրյուսելյան հանդիպմանը նոր պայմանավորվածություններ կլինեն, ամեն մի հանգրվանը դիրքային նոր հնարավորություն է. «Դեռ վաղ է ասել, որ ուժերի հավասարակշռությունը խախտված է ի վնաս ՌԴ-ի: ՌԴ-ից ձայներ են հնչում` եթե Էրդողանը տապալվի, տարածաշրջանում կարող է լայնածավալ պատերազմ սկսվել»:
Ըստ Մելիքյանի` ԵՄ դիտորդները, վաշինգտոնյան հանդիպումը ենթադրել են տալիս, որ արևմտյան թևը նախաձեռնությունը վերցնում է ձեռքը:








































