Բանակցությունների նման ինտենսիվություն վաղուց չէր եղել. պատճառը Թուրքիայում ընտրություններն են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Փորձագետը կարծում է, որ ժամանակային այս պատուհանը օգտագործվում է միջազգային հանրության կողմից` փորձելով ճնշել Ադրբեջանին. «Բաքուն փորձում է ռազմական սադրանքով դրդել Հայաստանին հրաժարվել բանակցություններից: Ադրբեջանը բանակցություններով կարող է հետքայլ անել: Բանակցությունները ավելի վերահսկելի են դարձնում գործընթացը. սադրանքի հնարավորությունը նվազագույն մակարդակի վրա է: Արևմտյան հարթակներում բանակցությունները նպատակ են հետապնդում Ադրբեջանին մղել զիջումների: Ադրբեջանը իր համար ստեղծում է մանևրի հնարավորություն, որը ռուսական հարթակն է: Միջնորդական այս պայքարում առավելությունը Արևմուտքի կողմն է, իսկ Բաքուն չի կարող մերժել նրանց»:











































