Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Քյոլնում Սինանյանի և հայ համայնքի հանդիպումը խափանելու փորձ է արվել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երեկ Գերմանիայի Քյոլնի հայ համայնքի հանդիպումը խափանելու փորձ արվեց: Սադրանքի ոճը նույնն էր, ինչ 2022-ի hուլիսին Լոս Անջելեսում: Այլ կերպ ասած՝ մանր խուլիգանական ակտ, որի կցկտուր և խմբագրված ինչ֊որ դրվագներ հատնվեցին հայ ազգի կողմից մերժված նախկիններին, ինչպես նաև տխրահռչակ և Հայ ազգի թշնամիներին սպասարկող մի ավանդական կառույցի «մամլո» միջոցներում:

Ուրեմն, եկել էին համայնքին անհայտ 4 անձինք, որոնք առաջին իսկ վայրկյանից սկսեցին գոռգոռալ, ինձ մեղադրել, որ իբր եկել եմ փող ուզելու (դե, պրիմիտիվ ուղեղի համար փողից բացի այլ թեմա գոյություն չունի) և շատ սահուն ինքներն անցան ինձանից փող ուզելուն։

Պահանջում էին իրենց փողերը, որոնք իրենք իբր տվել էին պատերազմի ժամանակ: Ներկաների հարցին, թե ում են փող տվել՝ պատախանեցին, որ ում պետք է, նրան էլ տվել են։ Սրան զուգահեռ սկսեցին հայտնի մեղադրանքները հող հանձնելու, դավաճանության հետ կապված: Պարզվեց, որ այս չորսից երեքը հայր, մայր և որդի էին, և 1991 թվականին Հայաստանից արտագաղթելով` արդեն երեսուն տարուց ավելի շատ հեռվից շատ֊շատ սիրում են հայրենիքը և պայքարում են Արցախի և Հայաստանի համար:

Երբ իրենց կլոունադային որոշ ժամանակ տալուց հետո հարցրեցի` վերջացրեցին, թե ոչ՝ պատասխանեցին իրենց կրկեսը շարունակելով: Պնդեցի, որ հեռանան, քանի որ իրենց պատվիրատուների պատվերը կատարել են, իրենց ստոր ֆունկցիան իրագործել են, և չեմ թույլատրի, որ մեզ խանգարեն: Իրենք պնդեցին, որ ես եմ հեռանալու և ոչ իրենք: Սխալվեցին, քանի որ երևի ինձ չէին ճամաչում, և արդյունքում՝ գերմանացի ոստիկանները փնթի վարձկաններին դուրս նետեցին տարածքից: Իսկ մենք շարունակեցինք մեր երկար և արդյունավետ հանդիպումը համայնքի հետ:

Ամենացավալին այն է, որ մինչ ոստիկանները` խուլիգաններից կմաքրեին տարածքը, ինձ մոտեցավ աշխարհահռչակ Մաքս Պլանք ինստիտուտի պրոֆեսոր, Գերմանիայում ծնված և հայերենին չտիրապետող Միքայել Մելքոնյանը և անգլերեն ներողություն խնդրելով վարձկանների պահվածքի համար` ասաց, որ եկել էր հանդիպմանը, որպիսզի ինձ լսեր, համագործակցության մասին խոսեր, բայց որ այս անմակարդակ մթնոլորտում չի ուզում լինել և սրանց նմանների պատճառով է, որ համայնքային կյանքին չի մասնակցում: Հանդիպումից հետո նման միտք արտահայտեցին նաև որոշ երիտասարդներ, որոնք ասացին, որ ամենապածառ և կիրթ երիտասարդությունը, այս անառողջ տարրերից խուսափելով, չի մասնակցում համայնքային կյանքին:

Այսպիսով, մեր ավանդական նախկինները գրանցեցին ևս մեկ մեծ բարոյական հաղթանակ՝ հերթական շոուն կազմակերպելով և առավոտյան տխմար վերնագրերով հոդվածներ տպագրելով: Սակայն, իրականում, ընդամենը ձեռք բերեցին հայ ազգի իրենց խորապես ատող և իրենցից զզվող մի նոր հավելյալ զանգված: Իրենց ավելի հոգեհարազատ լեզվով ասած՝ Хотели как лучше, а получилось как всегда»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում