Friday, 17 05 2024
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել

Թուրքիայի ու Ադրբեջանի համար Հայաստանի տեղեկատվական «խոպանը»

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարել է, որ դրական է Հայաստանի ու Ադրբեջանի առաջին դեմքերի Բրյուսելում հանդիպելու հանգամանքը: Ըստ Բայրամովի, «բանակցություններին ու արդյունքներին երկար չենք սպասի»: Թե ինչ նկատի ունի նա, մանրամասներ պարզ չեն, սակայն բացառելի չէ և այն, որ Բայրամովի հայտարարությունն ունի որոշակի տակտիկական նշանակություն և իմաստ, որի նպատակն է Բրյուսելի բանակցությունից առաջ Հայաստանի ներքին լսարանի վրա ազդելը, այդ բանակցությունից կամ հանդիպումից առաջ Հայաստանում ալիք առաջացնելը:

Բանն այն է, որ, եթե Բայրամովն ասում է, որ բանակցության արդյունքին երկար չեն սպասի, ապա դա կարող է մեկնաբանվել, որ Բրյուսելում կլինի մի բան, որը կբավարարի Բաքվին: Միաժամանակ, Երևանը հայտարարում է, որ Վաշինգտոնում առաջընթաց չի եղել կարևոր հարցերի շուրջ՝ Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմ, տարածքային ամբողջության ճանաչում, խաղաղության միջազգային գործուն երաշխիքներ: Այդ հարցերում Բաքվի մոտեցումները չեն բավարարում Երևանին, Երևանի մոտեցումները չեն արժանանում Բաքվի հավանությանը: Եթե Բաքուն խոսում է արդյունքի ակնկալիքից, ապա դա կարող է Երևանում առաջացնել ընկալում, որ Ադրբեջանը ստանալու է իրեն գոհացնող մոտեցում:

Իսկ դա Երևանում կարող է առաջացնել ներքին միջավայրի այնպիսի ալեկոծություն, որը լարվածություն կստեղծի թիկունքում՝ Բրյուսելում հերթական քննարկումից առաջ, ինչը բնականաբար կարող է լինել Երևանի համար ճնշող հանգամանք: Ադրբեջանն այս իմաստով ինչպես միշտ փորձում է խաղալ հայկական օրգանիզմի թույլ կամ խոցելի տեղերից մեկի՝ տեղեկատվական քաոսի վրա, որտեղ սովորաբար գերիշխում են ներքին խմբային կոնյուկտուրային նպատակները, ստորադասելով պետական նշանակություն ունեցող հանգամանքներ ու ասպեկտներ, որոնք կարևոր են՝ անկախ, թե ով է տվյալ պահին քաղաքական իշխանության կարգավիճակում: Գործնականում այդ քաոսն այս օրերին դրսևորվում է նաև «Նեմեսիսի» արձանի առնչությամբ, երբ հայկական մեդիամիջավայրի մի զգալի մաս՝ կամա, թե ակամա, զբաղված է հայաստանյան տեղեկատվական դաշտում Թուրքիայի նախընտրական-աշխարհաքաղաքական նպատակները ծավալելով, հայաստանյան դաշտում աշխուժորեն շրջանառելով Չավուշօղլուի հայտարարությունը արձանի ճակատագրի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում