Եվրամիությունը մտադիր է լրացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացերը։ «Նոր փաթեթը վերաբերում է պատժամիջոցների պահպանմանը, դրանց արդյունավետությանը և նրան, թե ինչպես մենք կարող ենք խուսափել պատժամիջոցների շրջանցումից: Փաթեթը կկենտրոնանա դեպի Ռուսաստան արտահանման վրա», – Բրյուսելում ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Էրիկ Մամերը: «Մենք ցանկանում ենք ապահովել, որ Ռուսաստանն այլ երկրներից ներմուծում չունանա», – հավելել է Մամերը։