Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ճամբարակ համայնքի ղեկավարի, վարորդի և համայնքի բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` Ճամբարակ քաղաքում խուլիգանության և պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից:

Ըստ հաղորդագրության՝ 2023 թվականի մայիսի 4-ին ժամը 22:30-ի սահմաններում ծառայություն իրականացնող պարեկները Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21 փողոցում նկատել են, որ «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան կանգնել է հետիոտնային անցման վրա, որը զգուշացումից հետո տեղափոխվել է:

Պարեկները, օրենքով սահմանված կարգով նշված ավտոմեքենան ստուգելու նպատակով, կանգնեցրել են այն, վարորդից պահանջել ներկայացնել փաստաթղթերը և պարզել, որ վերջինս մեքենան վարում է առանց վարորդական իրավունքի վկայականի: Խոսակցությանը միջամտել է ավտոմեքենայում գտնվող ուղևորը, ով, ինչպես պարզվել է, հանդիսանում է Ճամբարակ համայնքի ղեկավարը, իսկ վարորդը՝ Ճամբարակի համայնքապետարանի վարորդը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում 20-25 անձինք մոտեցել են, միջամտել վիճաբանությանը: Հավաքվածները սկսել են քաշքշել պարեկային ծառայողներին, հայհոյել, իսկ նրանցից մեկը բռունցքով հարվածել է պարեկներից մեկի դեմքի շրջանին և դիմել փախուստի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև պարեկի դեմքին հարվածած անձի ինքնությունը, ով նույն համայնքի բնակիչ է՝ ծնված 1994 թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքից ժամեր անց միջադեպի մասնակից նշված անձինք, պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարի և վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը:

Ճամբարակի 29-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում