Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջիկա կիրակի օրը Բրյուսելում Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպում կանցկացնեն, գրում է The Financial Times-ը՝ հղում անելով նախապատրաստական աշխատանքներից լավատեղյակ երեք պաշտոնյայի։ Պաշտոնյաներից մեկը նշել է, որ Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան է»՝ հավելելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերը միմյանց փոխլրացնող գործընթացներ են։ Պարբերականը գրում է, որ երեք առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Մոլդովայում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։










































