Սեպտեմբերի 5-ին, ժամը 20-55-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 22-ամյա Արտակ Պ.-ին, 33-ամյա Վարդգես Մ.-ին և 23-ամյա Տիգրան Ք.-ին:
Տիգրան Ք.-ի տաբատի գրպանում հայտնաբերվել է 30 գ կանեփի բույսի կանաչ զանգված, իսկ նրա «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում` 36 գ կանեփի բույսի կանաչ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:









































