Tuesday, 30 06 2026
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ

Ջեյք Սալիվանի տագնապահարույց արտահայտությունը

Միացյալ Նահանգները ճանաչում է Իսրայելի ազատ գործելու իրավունքը, եթե Իրանը փորձի միջուկային զենք ձեռք բերել, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը: Նա նշել է, որ Նահանգներն այդուհանդերձ շարունակում է դիվանագիտական աշխատանքը Իրանի միջուկային ծրագրի ուղղությամբ: Թե ինչպիսին է այդ աշխատանքը, բավականին բարդ է ասել, քանի որ հրապարակային մակարդակում այն գործնականում գոյություն չունի, փոխարենը կան տարբեր խոսակցություններ այն մասին, որ առկա է որոշակի հետնաբեմային շփում կամ հաղորդակցություն: Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ Իրանն արդեն իսկ պատրաստ է ստեղծել հինգ միջուկային ռումբ:

Ընդհանրապես, բավականին բարդ է պատկերացնել, որ Թեհրանը հրաժարվի միջուկային պետություն դառնալու հեռանկարից, հաշվի առնելով թե իր անմիջական ռեգիոնալ շրջապատը, թե նաև միջազգային իրավիճակը: Դրա հետ մեկտեղ, կարելի է պատկերացնել նաև, թե միջուկային հավակնությունների ինչպիսի շքերթ է մեկնարկելու ռեգիոնում, եթե Իրանը պաշտոնապես դառնա միջուկային տերություն: Մեզ մտահոգողը սակայն իհարկե Իրանի հանդեպ Իսրայելի գործողությունների ազատությանը աջակցելու փաստացի պաշտոնական ազդարարումն է, որ անում է Սալիվանը, թեև մեծ հաշվով այդ հանգամանքը ԱՄՆ նախագահ Բայդենը արձանագրեց ամիսներ առաջ Իսրայել այցի ընթացքում, որտեղ այն ժամանակ վարչապետ Բեննեթի հետ ստորագրվեց այսպես ասած Երուսաղեմի հռչակագիրը: Դրանում ԱՄՆ արձանագրում էր Իրանի միջուկային հեռանկարը կասեցնելու հարցում Իսրայելի հետ ցանկացած միջոցի դիմելու պատրաստակամությունը: Տվյալ դեպքում հարցն այն է, թե ի՞նչն է Ջեյք Սալիվանին մղել այսպես ասած թարմացնել, որ ԱՄՆ աջակցում է Իրանի դեմ Իսրայելի գործողությունների ազատությանը: Բոլորի համար պարզ է, որ այդ գործողությունների «ազատ արտահայտման» հենակետերից մեկը դիտվում է Ադրբեջանը, ինչը բնականաբար էլ ավելի է մեծացնում ռեգիոնալ ապակայունացման առանց այդ էլ բարձր ռիսկը: Հատկապես, որ այդ կերպ հնարավոր կլինի «խփել» միանգամից մի քանի «նապաստակ», լուծել մի քանի հարց: Այստեղ իհարկե թվում է, որ կարող է լինել հակասություն:

Վաշինգտոնը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնության ուղղությամբ ավելացնում է ջանքը, իսկ դա ջանք է ռեգիոնալ կայունությունը բարձրացնելու ուղղությամբ: Սակայն, այստեղ կա բավականին ռիսկային հարաբերականություն: Մասնավորապես, նախ, հայտնի է, թե Կովկասում արևմտյան աշխուժությանը և առավել ևս ուժեղ ներկայությանը ինչպես է վերաբերում Իրանը: Մյուս հանգամանքը այն է, որ՝ բանակցային որևէ միջնորություն ողջունելի լինելով հանդերձ, նաև պարունակում է ձախողման ռիսկ, իսկ ամեն չստացված փորձից հետո իրավիճակը բնականաբար ստանում է լարվածության նոր լիցքեր: Հետևաբար այստեղ էլ առաջանում է մյուս հարցը՝ ձևավորվու՞մ են այդ նոր ռիսկերին համարժեք՝ կայունության ապահովման նոր երաշխիքներ: Ցավոք սրտի՝ ոչ: Եվ այստեղ արդեն ստեղծվում է ռիսկային նոր շերտավորում, որը բնականաբար կարող է դառնալ նաև Իրանի դեմ «ազատ գործողության» պարարտ հող: Այդ ֆոնին ի դեպ ուշադրության է արժանի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի անդրատլանտյան կենտրոնի փորձագետների հետ հանդիպմանը խոսել էր այն մասին, որ Իրան-Արևմուտք բարդ հարաբերությունը ռիսկ է հայ-իրանական սահմանի հաղորդակցության համար: Նիկոլ Փաշինյանը այդ մասին բավականին բաց խոսել էր կարծես թե մեկ էլ 2018-ին, այն ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի ռեգիոնալ այցից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում