Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Տպավորությունն այնպիսին է, որ ՊՆ ներկայացուցիչները մտահոգ չեն բանակի իրավիճակով

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը աշխատանքային հանդիպում էր կազմակերպել պատգամավորների, ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր ծառայությունների ղեկավարների, ՊՆ նախարարին կից հասարակական խորհրդի նախագահի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` քննարկելու բանակում նկատվող մտահոգիչ խնդիրները և դրանց վերաբերող կանխարգելիչ միջոցառումների ընթացքը:

Քննարկմանը ներկա «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ նախագահ Սոնա Այվազյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ հնչած ելույթները մի տեսակ ինքնապաշտպանական, ինքնարդարացման ելույթներ էին.

«Մի տեսակ չզգացվեց, որ իրենք մտահոգ էին ու ինչ-որ բան ուզում էին փոխել, մենք այդպիսի տպավորություն, համենայնդեպս, չստացանք: Տպավորությունն այնպիսին էր, որ փորձում էին ամեն կերպ բացատրել, ոչ թե արդարացնել, այլ բացատրել, թե ինչու է այսպես, բացատրել, որ իրենք այդքան գործ են անում, որ վիճակագրությունը դեպի նվազեցում է գնում և այլն»:

Նա նաև նշեց, որ իրավապաշտպան ՀԿ-ները մյուս չորեքշաբթի կլոր սեղան են հրավիրել բոլոր շահագրգիռ կողմերին, որի ժամանակ էլ, ըստ Ս. Այվազյանի, կհնչեն առաջարկներ, ապա հավելեց. «Այսօրվա քննարկմանը ուզում էին ասել, որ վատ է իրավիճակը, բայց կարող էր ավելի վատ լինել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում