Ապրիլի 25-ին Երևանում բացվել էր «Նեմեսիս»-ի հուշարձանը։ Թուրքիայի արտգործնախարարությունը հուշարձանի բացումը «սադրիչ և ամոթալի» քայլ է համարել։ Ավելի ուշ թուրքական կողմը փակել էր իր օդային տարածքը հայկական օդանավերի համար: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն հաստատել էր, որ օդային տարածքը փակվել է հենց հուշարձանի տեղադրման պատճառով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանի հետ:
Խոդիկյանի խոսքով՝ 20 տարի շարունակ ինչու չմտածեցին «Նեմեսիս» արձանի տեղադրման մասին․ «Ինչու հենց մեզ համար ճակատագրական պահին որոշվեց տեղադրել «Նեմեսիս» արձանը: Վարչապետի տեքստից ակնհայտ էր՝ ինքը դեմ էր «Նեմեսիս» արձանի տեղադրմանը: Եթե պետության շահը պահանջում էր, վարչապետը ի սկզբանե թող կանխարգելեր «Նեմեսիս» արձանի կառուցումը»: