ԱՄՆ-ն քաջալերում է բանակցությունները, բայց ամբողջությամբ չեն մասնակցում, ինչպես ռուսները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Կայծ Մինասյանը:
Մինասյանի խոսքով՝ ԱՄՆ-ն չի սպասում ուղղակի դաշնագրի ստորագրում, այլ ակնկալում են հայտարություն սկզբունքների վրա․ «ԱՄՆ-ն ցանկանում է մնալ կնքահայր, չնայած սպառնալիքներին՝ սա լավ է: Արևմտյան տարբերակն է՝ ճանաչել Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չկա ԼՂ կարգավիճակի հարց: Վստահ չեմ, որ Բաքուն ցանկանում է շարունակվի ՌԴ զորավոր ներկայությունը գետնի վրա, սա մեզ համար հուսադրող է: Քանի Արևմուտքը չի պահանջել Ադրբեջանի ժողովրդավարացում, անընդունելի է գնալ խաղաղության»:










































