44-օրյա պատերազմի ժամանակ և հետո գերեվարված հայ տղաների թեման շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Ադրբեջանական բանտում գտնվող հայաստանցի զինծառայողների եւ քաղաքացիների շարքում է նաև լիբանանահայ մեր հայրենակից Վիգեն Էօլճեքջյանը: Նա պատերազմից շատ առաջ էր տեղափոխվել Արցախ՝ մշտական բնակության և գերի է ընկել նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո` Շուշիի մերձակայքում, երբ փորձել էր այնտեղ մնացած իր անձնական իրերը տարհանել: Վիգենի հետ գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել, իսկ Վիգենը, ինչպես հայտնի է, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Բաքվի բանտում գտնվող Վիգենի մասին նոր տեղեկություններ ստանալու համար «Առաջին լրատվական»-ի լրագրող՝ Սագօ Արեանը կապ է հաստատել Վիգենի՝ Լիբանանում գտնվող կնոջ՝ Լինդա Էօլճեքճյանի հետ, որը արաբախոս է:









































