Thursday, 18 06 2026
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար

Չի բացառվում՝ Վաշինգտոնում ստորագրվի արդեն համաձայնեցված դրույթները, մնացածը բանակցվի հետագայում

«Մենք ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են բանակցություններում, և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը», – Թվիթերում գրել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:

«Կայուն և արդար համաձայնագիրն առանցքային կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորություններ բացելու համար», – վստահություն է հայտնել Սալիվանը:

«Ուրախ էինք այսօր Սպիտակ տանը հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին», – նաև նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ Վաշինգտոնում բանակցությունների  սեղանին կա փաստաթուղթ՝ պնդելով նաև, որ անակնկալներ այնտեղ չկան։ Որևէ դետալ, սակայն, Փաշինյանը չհրապարակեց՝ ընդդիմադիրներին կրկին առաջարկելով Արտգործնախարարությունում ծանոթանալ փաստաթղթին.«Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչ որ ես նախորդ շաբաթ այս ամբիոնից ներկայացրել եմ։ Սեղանին կա փաստաթուղթ, թե ոչ, այո, կա սեղանին փաստաթուղթ։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից, այսինքն՝ թեզերի մասով ասել եմ, մանրամասների մասով տեքստային տարբերակների մասով կարող եք և Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ, և կարող եք մեր առաջարկներին, մեր ռեակցիաներին ծանոթանալ», – նշել է Փաշինյանը։

Քաղաքագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝  նկատելի է, որ կողմերի մոտ կա որոշակի առաջընթաց գրանցելու կամք։ Ըստ Հարությունովի՝ դա հատկապես նկատելի է Հայաստանի մասով.«Իհարկե այստեղ մեծ դեր  են խաղում ԱՄՆ-ի ճնշումները։ Մի քանի օր տևող բանակցությունները  ցույց են տալիս, որ միջնորդ կողմը ցանկություն ունի որևէ առաջընթաց գրանցել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։

Թե ինչ առաջընթացի մասին է խոսում Սալիվանը, ըստ Հարությունովի, կա մի քանի տարբերակ.«Ցավալիորեն այստեղ կարող է խոսք գնալ հայկական կողմի զիջումների մասին։ Մյուս տարբերակն էլ՝ միջազգայնորեն ընդունված պրակտիկան է, որ հակասություններ առաջացնող խնդիրները դուրս բերվեն փաստաթղթի նախագծից՝ հետագայում դրանց շուրջ ճշտումներ անելու համար։ Այսինքն՝  ստորագրվի մի  փաստաթուղթ, որի մեջ ամփոփված լինեն այն կետերը, որոնց շուրջ հակասություններ չկան։ Չեմ բացառում, որ այս տարբերակը ևս լինի՝ հետագայում ինչ-որ ուղղություններով բանակցություններ շարունակելու պայմանավորվածությամբ։Սա գործնականում անխուսափելի է»,-նկատեց մեր զրուցակիցը։

Դավիթ Հարությունովի խոսքերով՝ հնարավոր է կողմերը ստորագրեն ոչ թե ամփոփ մի փաստաթուղթ, այլ  ինչ-որ կետերի շուրջ համաձայնություն, հետագայում բանակցությունները շարունակելու տրամաբանությամբ.«Ցավոք սրտի շատ հավանական է թվում հայկական կողմից զիջումների տարբերակը։ Վերջին շրջանի հռետորաբանությունը զիջումների հետ կապված ինչ-որ տեղ այդ մասին է խոսում, որովհետև իր մեջ ունի հասարակական կարծիքը պատրաստելու տրամաբանություն։ Հատկապես վարչապետի՝ Ազգային ժողովի վերջին ելույթը հենց այդ զարգացումն է  հուշում»։

Դիտարկմանը, թե հասարակությանը պատրաստում են ցավոտ լուծումների, մեր զրուցակիցը նկատեց.«Ինչ-որ ձևակերպումների, որոնք մինչ այդ չէին ընդունվում, բայց հիմա կարող է և ընդունվեն։ Խոսքը կարող է գնալ Արցախի կարգավիճակի մասին։ Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմն այդ իմաստով հստակ ձևակերպումներ է պահանջում։ Չենք կարող այլ տարբերակներ ևս բացառել, բայց այս պահին բանակցությունների պարամետրերի հետ կապված առանձնապես տեղեկատվություն չկա»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանում սպասվելիք բանակցությունններին, քաղաքագետն ասաց.«Դժվար է  ասել՝ ինչ զարգացումներ կլինեն, ինչքանով հասկանում ենք՝ այդքան էլ կոնկրետ չէ բանակցությունների փաստը։ Իհարկե  հնարավոր են բանակցություններ նաև այնտեղ, որովհետև բովանդակային առումով շատ մեծ հակասություններ չկան։ Այն, ինչ ռուսական կողմն է ասում, մոտավորապես նույնն էլ ասում է արևմուտքը։ Այն, որ բանակցությունները  տեղափոխվեցին արևմուտք, ավելի շուտ արտացոլում է Ռուսաստանի միջնորդական հնարավորությունների թուլացումն ուկրաինական կոնֆլիկտի պատճառով, այլ ոչ թե բովանդակային տարբերությունը։Հայաստանում կա տարածված տեսակետ, թե կա լավ կամ վատ տարբերակ։ Ես կարծում եմ, որ ցավոք սրտի, բոլոր տարբերակներն էլ Հայաստանի ու Արցախի համար այնքան էլ լավ չեն։ Չենք կարող բացառել, որ Մոսկվայում ևս կշարունակվեն բանակցային գործընթացները։ Այստեղ  նաև մեծ դեր է խաղալու Վաշինգտոնի արդյունքները, որովհետև եթե Վաշինգտոնում համապարփակ ձևով ամեն ինչ պայմանավորվեն, ապա Մոսկվայում շատ բան  չի մնում անելու»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում