Thursday, 02 07 2026
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը

Պետք է լոբբի անենք, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ գործադրվեն. Երևան եկած մասնագետները  խնդիրն իրենց սրտում կգնան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. Ճանապարահ՝ Լեռնային Ղարաբաղին ընդառաջ» համաժողովի ղեկավար Էմիլյա Միքայելյանը։

-Ի՞նչ նպատակ է հետապնդում այս  համաժողովը։

-Մեր հիմնական նպատակն է աշխարհի,  ակադեմիական հանրության ուշադրությունը գրավել, որպեսզի Հայաստան գան  մասնագետներ՝ ակադեմիկոսներ,  իրավաբաններ, ովքեր կարող են Արցախի,  հայ-ադրբեջանական խնդրի հետ կապված լուծումներ առաջարկել։

-Կարծում եք ուկրաինական պատերազմի ֆոնին աշխարհին հետաքրքի՞ր է այն, ինչ կատարվում է Արցախում։

-Իմ տպավորությամբ՝ աշխարհը հիմա մեծամասամբ հետաքրքրված է  Ուկրաինայի հակամարտությամբ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նստենք ու  անխոս հետևենք, թե ինչ է կատարվում Արցախում։ Մենք նույնպես ձայնի իրավունք ունենք, դրա համար էլ հրավիրում ենք իրավաբաններ ամբողջ աշխարհից։ Հրավիրել ենք պրոֆեսորներ Անգլիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ճապոնիայից, Եվրոպայից։ Շատ կարևոր է հենց միջազային ակադեմիական ու իրավաբանական հանրության ուշադրությունը գրավել Արցախի հարցի շուրջ։ Իրենք գալիս են Երևան, մենք իրավիճակի ականատեսների հետ ենք կապ հաստատում ու իրենք   հենց ականատեսներից ինֆորմացիա են ստանում։ Այստեղից գնալով՝  իրենց սրտում կտանեն Արցախի խնդիրը, կգրեն հոդվածներ։ Սա շատ կարևոր է, իրենց ձայնը կշիռ ունի, մարդիկ կկարդան ու ավելի շատ  ուշադրություն կդարձնեն այս խնդրին։

-Կարծում եք՝ միջազգային  իրավունքն առհասարակ ազդո՞ւմ է Ադրբեջանի վրա։ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նույնիսկ ՄՔԴ վճիռը չի կատարում։

-Իհարկե միջազգային իրավունքը հետաքրքիր ֆենոմեն է, բայց ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում արդյունք գրանցել։ Միջազգային իրավունքն ունի դիվանագիտական կշիռ, անգլերենում այն կոչվում է «Սոֆթ դիփլոմասի», այսինքն՝ փափուկ դիվանագիտություն։ Դա նման չէ  սովորական  իրավիճակին, երբ դու օրենք ես խախտում, քեզ դատարան են կանչում,  տվյալ դեպքում խնդիրը դիվանագիտական  դաշտ է տեղափոխվում։

-Միջազգային իրավունքի տեսակետից, ինչ է հնարավոր անել Արցախում իրավիճակը փոխելու համար, կա՞ն մեխանիզմներ, որոնք դեռ չեն գործադրվել։ Ամրացած է այն կարծիքը, որ քանի դեռ Ադրբեջանի դեմ չկան  տնտեսական պատժամիջոցներ, Բաքուն գործելու ազատություն է ստանում։

-Դուք  ճիշտ եք։ Առ այս պահը Լեռնային Ղարաբաղի վրա ուշադրությունն այնպիսին չէ, ինչպիսին մենք կցանկանայինք, որ լիներ։Նույնիսկ եթե մենք զուգահեռներ տանենք Ուկրաինայի հետ, ապա միջազգային  ուշադրության տեսանկյունից անհամեմատելի իրավիճակ է։ Դրա համար մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք՝ ոչ միայն լրագրողական տեսանկյունից, այլ ակադեմիական։ Մեր կենտրոնն այս հարցի շուրջ  հոդվածներ է գրում նաև ՄԱԿ։ Պետք է բոլորս ջանքեր գործադրենք, և լոբբի անենք, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ գործադրվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում