Երբ օգոստոսի կեսերին պիտբուլ ցեղատեսակի մի շուն սպանեց Մելբուռնի 4-ամյա բնակչուհուն, Ավստրալիայում սկսել են ոչնչացնել այդ ցեղատեսակի շներին: Այս միջադեպը շոկային իրավիճակ է ստեղծել Ավստրալիայում և դժգոհության բուռն ալիք առաջացրել շների նկատմամբ: Ավստրալացիներն ինքնակամ հանձնում են տանը պահվող կենդանիներին` վախենալով նմանատիպ հետևանքներից: Այս մասին գրում է Corriere della Serra-ն:
Հատկապես սարսափած են Հյումա վարչական տարածքի բնակիչները, ուր միայն այս տարի արձանագրվել է պիտբուլների հարձակման մոտ 50 դեպք: Նշվում է, որ «վտանգավոր տեսակների» ցուցակում մոտ 10 անուն շներ են:










































