Արևմտյան հարթակը տևական և համապարփակ խաղաղության մասին է, իսկ մոսկովյանը՝ կառավարվող չխաղաղության: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:
Ըստ Մեհրաբյանի՝ Մոսկովյան և արևմտյան հարթակներում գործընթացը նույնը չէ․ «Հայտնի խոսք է՝ երբեք ռուսների հետ մի խոսեք շահերի համընկնման մասին, երբ այդ շահերը չեն համընկնում: Հայտնի խոսք է՝ երբեք ռուսների հետ մի խոսեք շահերի համընկնման մասին, երբ այդ շահերը չեն համընկնում: Խաղաղության օրակարգը դիվանագիտական դաշտում կռիվ է պահանջում: Խաղաղության օրակարգը լրջագույն կռիվ է խաղաղության թշնամիների դեմ: Մենք մեզ եթե խաբենք, արդյունք չի լինելու: Այս հնարավորությունը կարող է լինել պատմական, սա մեր շահերից բխող գործընթաց է, որը պահանջում է հավելյալ ջանքեր»:







































