Քիչ առաջ ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Յարոսլավլի մարզի Տունոշնա օդանավակայանից թռիչք կատարելու ժամանակ կործանվել է Як-42 ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 36 մարդ, մեկը վիրավորվել է:
Ինչպես RIA-Novosti գործակալությանն ասել է Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը` ինքնաթիռով Մինսկ էր մեկնում Ռուսաստանի հոկեյի առաջատար թիմերից մեկը` Յարոսլավլի «Լոկոմոտիվը»: Մենք հետևում ենք դեպքերի զարգացմանը:









































