Business-Грузия-ի փոխանցմամբ՝ այս տարի Աջարիայում ակնկալում են ցիտրուսի մեծ բերք։ Աջարիայի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, թե իրենց անցկացրած նախնական դիտարկումը ցույց է տվել, որ այս տարի հավաքվելու է 90,000 տոննա ցիտրուս։ Նա հավելել է, որ իրենք առավել ճշգրիտ տվյալներ կունենան սեպտեմբերի վերջին։
Աջարիայի գյուղատնտեսության փոխնախարար Դոնարա Սուրմանիձեի խոսքերով՝ նախորդ տարիների նման, ցիտրուսների արտահանման հիմնական շուկաները լինելու են Ուկրաինան և Բելառուսը, ինչպես նաև Մոլդովան, Ադրբեջանն ու Հայաստանը։ Չի բացառվում, որ այս երկրներին միանա նաև Լեհաստանը։








































