Thursday, 16 05 2024
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան

Ե՛վ «Մարտի 1»-ի, և՛ «Հոկտեմբերի 27»-ի վաղեմության ժամկետներն անցել են, ի՞նչն է դատախազի հսկողության տակ

Օրերս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ երկու գործ կա, որ պաշտոնն ստանձնելուց հետո, նախ՝ որպես ՀՀ քաղաքացի, ապա նաև որպես նոր գլխավոր դատախազ, եղել են իր առաջնահերթությունները: Դա «Մարտի 1»-ն է և «Հոկտեմբերի 27-ը»:

Քանի որ ֆիզիկապես պաշտոնավարում է մոտ վեց ամիս, և ժամկետների խնդիրներ ունեն, այժմ ծանոթացել և զբաղվում է «Մարտի 1»-ի գործով:

«Մարտի 1-ի հետապնդումների հետ կապված ամենշաբաթյա ռեժիմով ինձ մոտ քննարկվում և զեկուցվում է: «Հոկտեմբերի 27»-ի գործը դեռ ինքս չեմ հասցրել կարդալ և ուսումնասիրել, բայց ուզում եմ վերահաստատել, որ որպես ՀՀ քաղաքացի, ինձ համար առաջնային են այս երկու գործերը»,- հավելել է նա: Վարդապետյանը նշել է, որ առաջիկայում կսկսեն նաև «Հոկտեմբերի 27»-ի գործի քննությունը:

Այս առնչությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ երկու գործերով էլ վաղեմության ժամկետն անցել է. «Եթե այսօր Քոչարյանը, Բիլ Գեյթսը կամ Ժամ Շիրակը գան ասեն՝ այո՛, դա մենք ենք արել, դրա վաղեմության ժամկետն էլ է անցել: Հիմա ուզում եմ հասկանալ, որ այս բլոնդինկան, որ այսպես ֆիքստուլավարի քայլեր է անում ու ասում՝ իմ հսկողության տակ է, ի՞նչն է քո հսկողության տակ, գործեր, որոնց վաղեմության ժամկետը անցե՞լ է: Մարտի 1-ը դրել մինչև վերջ «փչացրել» եք արել: Այն, որ դու չես հասկանում, թե որտեղ ես աշխատում, մենք դա արդեն պարզեցինք այս ամիսների ընթացքում: Ի՞նչն է քո հսկողության տակ: Հեղափոխությունից անցել է ուղիղ 5 տարի, ի՞նչ արեցիք էդ գործերով, ժողովուրդ ջան: Ի՞նչ պարզեցիք, ի՞նչ գտաք: Հիշում եմ՝ բարձր ամբիոններից ասում էին՝ ամբողջովին բացահայտված է մարտի 1-ը, բա եթե բացահայտված է, ինչու մինչև հիմա մարդ չի դատվել: Հիմա չի էլ կարող դատվել, որովհետև վաղեմության ժամկետներն անցել են»,-ասաց նա:

Հարցին, թե այս ամենը ականջ ու աչք շոյելու համա՞ր են անում, որն իրականում ժողովրդի աչքին թոզ փչոցի՞ է, փաստաբանը դրական պատասխան տվեց. «Ես ուղղակի դրան չեմ ուզում հավատալ, դրա համար իրեն եմ ասում՝ աղջիկ ջան, նույնիսկ Աղվանի ժամանակ չէր կարող լինել այսպիսի մեղադրանք, որ մարդուն մեղադրեն կովի լեղապարկի քարը որպես կաշառք ստանալու մեջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում