ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը նույնպես անդրադարձել է «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Սլովակիա-Հայաստան հանդիպմանը:
«Շախ և մատ Ժիլինայում» վերնագրված հոդվածում նկարագրվում է Սլովակիա-Հայաստան հանդիպման ընթացքը, ինչպես նաև շեշտվում է, որ Երևանում տեղի ունեցած խաղում (3:1) Հայաստանի հավաքականի հաղթանակն ապահովեցին նույն մարդիկ` Յուրա Մովսիսյանը, Հենրիկ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը: Նշվում է նաև Ռոման Բերեզովսկու հրաշալի խաղի մասին: