Առնոլդ Շվարցենեգերը և Բրյուս Ուիլիսը The Expendables 2 ֆիլմում նկարահանվելու պայմանագիր են ստորագրել: Այս մասին հաղորդում է The Deadline-ը: Այն, որ երկու դերասանները միասին նկարահանվելու են այդ ֆիլմում՝ հայտնի էր վաղուց: Սակայն դրա պաշտոնական հաստատում երբեք չէր եղել: Նաև հայտնի է դարձել, որ երկու դերասանների դերերն այդ ֆիլմում «զգալի են լինելու» (երկու դերասանն էլ այս ֆիլմի առաջին մասում նկարահանվել են էպիզոդիկ դերերում):
Ֆիլմի առաջին մասը թողարկվել էր 2010 թ. օգոստոսին, որպես սցենարիստ և ռեժիսոր էր աշխատել Սիլվեստեր Ստալոնեն: Բացի այդ, ամերիկյան «Ռեմբոն» խաղացել է այդ ֆիլմի գլխավոր դերը: Համաձայն BoxOfficeMojo կայքի՝ ֆիլմը վարձույթից ստացել է 274 միլիոն դոլարի հասույթ` 80 միլիոն դոլար բյուջեի դեպքում:











































