Ինչպես հաղորդում է БелаПАН գործակալությունը՝ հղում անելով Մինսկ քաղաքի դատախազի օգնական Սերգեյ Բալաշևին, սեպտեմբերի 5-ին Մինսկ քաղաքի դատախազության քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ, որով ՀՀ 41-ամյա քաղաքացին, որը շինարարությամբ է զբաղվում Բելառուսում, մեղադրվում է բռնաբարության մեջ:
Հանցագործությունը կատարվել է սեպտեմբերի 4-ին, որի զոհ է դարձել Մինսկի 25-ամյա մի բնակչուհի: Տղամարդն ու կինը ծանոթացել են փողոցում մոտ մեկուկես ամիս առաջ: Սեպտեմբերի 4-ին բելառուսուհին ընդունել է հայի հրավերը` այցելելու իր բնակարան: Այն բանից հետո, երբ կինը հրաժարվել է սեռական հարաբերություն ունենալ, նա ծեծի է ենթարկվել և բռնաբարվել:











































