Կուբայի վարչապետ Մանուել Մարերո Կրուզը հունիսին կայցելի Ռուսաստան:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարրիլան:
«Հունիսին ՌԴ կայցելի Կուբայի վարչապետը ՝ երկկողմ, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում լայն ծրագիր իրականացնելու համար», – ասել է Կուբայի ԱԳ նախարարը ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում: