Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի է ունեցել «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի մամուլի ասուլիսը:
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը ներկայացրեց «Համաշխարհային մրցունակության զեկույց՝ 2011-12»-ի հիմնական ցուցանիշները:
Ցուցակը գլխավորում է Շվեյցարիան: 2011-2012 թթ. այս զեկույցում Հայաստանը 142 երկրների մեջ գրավում է 92-րդ տեղը` իր դիրքը բարելավելով 6 տեղով:
Զեկույցն իր վերլուծություններն ամփոփում և համեմատվող երկրներին դասակարգում է Համաշխարհային մրցունակության ցուցիչի միջոցով։ Վերջինս մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից: Վարկանիշների հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները:











































