Այսօր Հայաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հարավային Կովկասի, Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ նորանշանակ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի հանդիպումը, որից հետո տեղի ունեցավ նրանց համատեղ մամլո ասուլիսը։
Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ողջունեց հյուրին, նշեց որ նրա մանդատը սկսվել է սեպտեմբերի մեկից, շնորհավորեց նոր պաշտոնի առիթով, և հավելեց, որ նա բավական տեղեկացված է տարածաշրջանի խնդիրներով:
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ քննարկվել են ԵՄ-ի հարաբերությունների, «Արևելյան գործընկերության» ծրագրի, Վարշավայում կայանալիք գագաթնաժողովից առաջ վիզային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցերը, ինչպես նաև ԼՂ հարցին են անդրադարձել: «Այս խնդիրը այլընտրանք չունի, միայն բանակցային ճանապարհով կարող է կարգավորում լինել»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը՝ տեղեկացնելով որ քննարկել են այդ հարցը ևս:
Ֆիլիպ Լեֆորտը նշեց, որ առաջին այցը եղել է Հայաստանի երկրաշարժի տարում, երբ ճանաչել է Հայաստանի պատմությունը՝ բոլոր բարդություններով, և շնորհակալություն հայտնեց ընձեռած հնարավորության համար: Նա նշեց, որ իր պաշտոնի պահպանման շուրջ երկար քննարկումներ են եղել և որոշեցին պահպանել և կցել Վրաստանի ճգնաժամի հարցերով ուղղությունը: Նա կարևորեց իր պաշտոնը, քանի որ ըստ նրա՝ ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում այդ տարածաշրջանին: ԵՄ-ն դիտարկում է Կովկասյան տարածաշրջանը որպես բավական հետաքրքիր տարածաշրջան, ինչպես նաև ծրագրերի իրականացման տեսանկյունից, և հավելեց, որ ԵՄ-ն նպատակ ունի աջակցել այս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Նա շեշտեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ը ԼՂ կարգավորման հարցում կարևոր է, իսկ ԵՄ-ն ցանկանում է ֆակուլտատիվ դեր ունենալ այս գործընթացում, ԵՄ-ն ցանկանւմ է Հայաստանին և Ադրբեջանին աջակցել:











































