Sunday, 21 06 2026
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին

Ոչ բալանսավորված մոտեցումը հանքարդյունաբերության հանդեպ հանգեցնում է խնդիրների, որոնք հետո դառնում են անվերահսկելի

2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ուղղությամբ իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 22 դեպք։ Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերը գրանցվել են հանրապետության 5 մարզերում Արմավիրում՝ 8, Արարատում՝ 6, Գեղարքունիքում՝ 6, Կոտայքում՝ 1, Սյունիքում՝ 1։ Նշված դեպքերով ապօրինի տեղահանված օգտակար հանածոյի ընդհանուր ծավալը կազմել է 606.975խմ։ Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքն ապահովելու համար։

«Էկոլուր» հասարակական տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, ոչմետաղական հանքը պետք է շահագործվի հատուկ կարգով, իրենց պայմանագրում գրված է՝ ինչքան հանքանյութ իրենք պետք է տարեկան  վերցնեն, դրա հետ կապված է նաև իրենց ֆինանսական պարտավորությունները: Մինչդեռ մետաղական հանքերը բոլորովին այլ կատեգորիայով են անցնում ՇՄԱԳ-ը՝ ավելի խիստ: Նրա խոսքով՝ այս դեպքում տարբեր պահանջներ են, նաև բնապահպանական պահանջներ այնտեղ կան: Մասնավորապես, տուգանքներ են սահմանված շրջակա միջավայրի աղտոտման, արտահոսքերի համար:

Բնապահպանները նշում են, որ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ուղղությամբ լուրջ փոփոխություններ չեն տեսնում. «Հանքարդյունաբերության զարգացման ընդունված ռազմավարությունը, ընդհանրապես այն քայլերը, որ իրականացվում են հիմնականում մետաղական հանքերի ուսումնասիրության և հետագա շահագործման վերաբերյալ, եթե մենք հետևենք այդ ռազմավարությանը, ապա Հայաստանի երևի մոտ 70 տոկոսը պետք է մնա հանքերի տակ, ինչն անթույլատրելի է: Հանքարդյունաբերությունը տարբեր գնահատականներով տարբեր տարիների կազմել է ՀՆԱ-ի 2,8-4,4 տոկոսը: Ավելացումն էլ եղել է, որովհետև ռոյալթին ենք ավելացրել հանքարդյունաբերողների վրա: Այդուհանդերձ, այդ ռոյալթին հիմնականում չի ավելացնում ՀՆԱ-ում հանքարդյունաբերության բաժինը: Մեզ մոտ գյուղատնտեսությունը շարունակում է մնալ մեր առաջատար ճյուղերից մեկը, որովհետև այդ ոլորտը ապահովում է  նաև պարենային անվտանգությունը:

Մենք ունենք պարենային անվտանգության ռազմավարություն, և եթե դուք նայեք դրա հիմնավորումը, կհասկանաք, որ մեզ մոտ զարգացումը ավելի բացասական ուղղությամբ է գնում. ձկնային պաշարների կրճատում ունենք, գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի կրճատում կա»,-նշեց Զարաֆյանը՝ հավելելով, որ պետք է լուրջ ուշադրություն դարձնել այն ոլորտներին, որոնք ապահովում են մեր սոցիալական և առհասարակ գոյատևման պայմանները:

Այս իրավիճակում նստել և խոսել այն մասին, որ հանքարդյունաբերությունը պետք է առաջատար ճյուղ լինի, ըստ նրա, ճիշտ չէ:

«Իհարկե, արտահանման մեջ հանքանյութի բաժինը շարունակում է մնալ բարձր, բայց մեր ներքին կյանքում դա շատ մեծ բացասական ազդեցություն ունի, որը անտեսում ենք: Դա նկատում և գնահատում են միայն այն մարդիկ, որոնք առողջական ու տնտեսական վնասներ են կրում դրանից: Դա այն մարդիկ, որ կորցնում են և իրենց հողերը, և մրցունակությունը ներքին շուկայում, և առողջությունը: Իսկ ներքին շուկան մեր հիմնական բնակչության համար գոյատևման միակ միջոցն է: Արտաքին շուկայի հաշվին եկամուտ ունեն հանքարդյունաբերողները, որովհետև նրանք գրեթե բոլորը գրանցված են օֆշորային գոտիներում և իրենց եկամուտները մեր կառավարությունը չի կառավարում, թեև լավ գիտի իրավիճակը»,-ասաց նա:

Զարաֆյանի խոսքով՝ այս ոչ բալանսավորված մոտեցումը հանքարդյունաբերության հանդեպ բերում է այնպիսի խնդիրների, որոնք հետո մեզ մոտ դառնում են անվերահսկելի. սա նշանակում է, որ այս ոլորտը մեզ մոտ պրակտիկորեն անկառավարելի է. «Այդ մոտեցումը, որ մենք տեսնում ենք, որ սկսել են ավելի խիստ ստուգել, այդ տեսչական մարմիններն այնքան սահմանափակ հնարավորություններ ունեն, որ ինչքան էլ ակտեր կազմեն, կոնկրետ երկարատև զարգացման առումով դա որևէ նշանակություն չունի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում