Այն ներդրումները, որոնք արվում են կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար դեռևս վաղ է դրական գնահատել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց GTAI ընկության տարածաշրջանային գործընկեր Հայկ Մարտիրոսյանը:
Ըստ Մարտիրոսյանի` կառավարման արդյունավետությունը իրեն զգացնել է տալիս պետական մարմինների վերահսկողական մեխանիզմների կիրառության առումով. «Կառավարման համակարգը ունի արդյունավետության լուրջ խնդիրներ: Թերությունները ակնառու են դառնում համայնքային կառավարման մակարդակում: Ինքնախաբեություն է, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում կունենանք կառավարման արդյունավետության բարձրացում:Հայաստանից բավականին մեծ հատված հեռանում է. տարերային աճը պետք է վերածել որակական աճի»:











































