Լեհաստանը ձգտելու է իր տարածքում ամերիկյան զորքերի մշտական ներկայության հասնել: Նման հայտարարություն է արել հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։ Այդ մասին տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Շուտով Լեհաստանում օպերատիվ պատրաստության վիճակի կհասնի Ռեդզիկովի ամերիկյան հակահրթիռային պաշտպանության բազան: Լեհաստան է տեղափոխվել ԱՄՆ-ի բանակի 5-րդ կորպուսի մշտական առաջադրված հրամանատարությունը: Մենք ձգտելու ենք ամերիկյան զորքերի համակարգային մշտական ներկայության հասնել մեր տարածքում», – ասել է Ռաուն:
Ներկայում Լեհաստանում ռոտացիոն հիմունքներով տեղակայվել է շուրջ 10 հազար ամերիկացի զինվոր։ Վերջերս հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը խոստացել է լրացուցիչ մի քանի հազար զինվոր տեղակայել Լեհաստանում։










































