Ռազմական նոր էսկալացիայի հրահրմամբ Բաքուն փորձում է Հայաստանին պարտադրել նոր զիջումներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Փորձագետը չի բացառում, որ Բաքուն այս սադրանքով փորձում է շոշափել երկրների տրամադրությունները. «Ալիևը որևէ կերպ չի ցանկանում դասվել այնպիսի ագրեսորների շարքում, ինչպես Արևմուտքը դիտարկում է Պուտինին: Բաքուն լայնամասշտաբ գործողության հիմք է փորձում ստեղծել: Բաքուն շտապում է լուծել իր օրակարգային հարցերը: Ադրբեջանին զսպելու ամենալուրջ մեխանիզմը մեր զինված ուժերի ցավոտ ու համարժեք պատասխանն է»:










































