Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան հրաժարվել է Լիտվայի ամենակարևոր շքանշաններից մեկից` Վիտաուտաս Մեծի մեծ խաչից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: Լիտվայի իշխանություններին հղած նամակում Վալենսան ասել է, որ չի կարող ընդունել այդ շքանշանն այն պահին, երբ Լիտվայում մեծացել են ճնշումները էթնիկ լեհերի վրա:
«Ես լուրջ մտահոգություն եմ հայտնում ներկա իրավիճակի կապակցությամբ: Վստահ եմ, որ համագործակցությունը ԵՄ շրջանակներում պետք է ամրապնդի, այլ ոչ թե նվազեցնի լեհական փոքրամասնության իրավունքները»,- գրել է Վալենսան: Այս միջադեպը տեղի է ունենում լիտվացի լեհերի կողմից բողոքների աճի ֆոնին, քանի որ այս երկրում դպրոցական ուսումն այսուհետ իրականացվելու Լիտվայի ազգային լեզվով: Մի քանի հազար լեհեր դուրս էին եկել Լիտվայի քաղաքների փողոցներ` պահանջելով պահպանել լեհերենով հանրակրթությունն իրականացնելու հանարավորությունը:










































