Badoo սոցիալական ցանցի օգտատերերի կարծիքով` աշխարհի ամենազիլ ազգն ամերիկացիներն են: Ինչպես բացատրել է badoo մարքետինգային տնօրենը, ամերիկացիները կարող են հպարտանալ իրենց ամենազիլ նախագահով, ամենազիլ ռեփերներով` Jay-Z-ով և Snoop Dog-ով, ինչպես նաև տեխնիկական ոլորտում ամենազիլ ներկայացուցչով` Սթիվ Ջոբսով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հարցումն անցկացվել է սոցցանցի մոտ 30 հազար օգտատերերի շրջանում, որոնք ներկայացնում են աշխարհի 15 երկրներ: Ըստ այդ հարցման` բրազիլացիներն ամենազիլն են լատինաամերիկացիների մեջ, իսկ իսպանացիները` եվրոպացիների: Ընդհանուր ցուցակում այս ազգերը զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը:
Ցուցակում տեղ են զբաղեցրել նաև իտալացիները, ֆրանսիացիները և բրիտանացիները, հոլանդացիները, մեքսիկացիները և արգենտինացիները: Տասնյակը եզրափակել են ռուսները:
Աշխարհի ամենաքիչ զիլ ազգը բելգիացիներն են, որոնց հաջորդում են գերմանացիները, կանադացիները, թուրքերը և լեհերը:









































