Ադրբեջանա-թուրքական տանդեմին միայնակ չենք կարող դիմակայել, մեզ պետք են դաշնակիցներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Պատգամավորի խոսքով՝ այս սադրանքները կշարունակվեն այնքան, մինչև Ադրբեջանը մեջքին չզգա պատժամիջոցները:
Ընդդիմադիր պատգամավորը նաև չի բացառում, որ ադրբեջանցի զինծառայողները եղել են թմրանյութի ազդեցության տակ:











































