Իրանը միշտ էլ հարևան երկրների հետ փորձում է լարումները նվազեցնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Թեհրանի Ազատ համալսարանի դասախոս Կարեն Խանլարյանը:
Ըստ Խանլարյանի` Իրանը միակողմանի քայլերի է դիմում, որպեսզի նվազեցնի լարումները. «Բաքուն Իսրայելի միջամտությամբ կշարունակի քայլերն ընդդեմ Իրանի: Իսրայելը պատրաստվում է ազդեցության գոտու տարածքներն ընդլայնել: Տարածաշրջանում հետաքրքիր մերձեցումներ են. Հայաստանը պետք է ակտիվ լինի:Հայաստանը պետք է կարողանա իր ռազմավարական դիրքը բարձրացնել տարածաշրջանում: Հայաստանը Իրանի օգնությամբ կարող է բարձրացնել իր ռազմավարական դիրքը»:











































