Հայաստանը դժվարին իրավիճակում է․ անասելիորեն սրվել են Արևմուտք-ՌԴ հարաբերությունները, միջնորդավորված պատերազմ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը ժառանգել է հայ-ռուսական հարաբերություններ․ ՀՀ-ն դեռևս չի հայտարարել, որ հրաժարվում է այդ ժառանգությունից․ «Հայաստանը հնարավոր է մտածում է, որ կտրուկ շրջադարձի դեպքում ՌԴ-ն դիմի թշնամական գործողությունների: Հայաստանը պատանդի կարգավիճակում է, հայ-ռուսական հարաբերությունները ժառանգություն են: Ռուսական կողմը դաշնակցային պարտավորությունների մասին հիշում է իր շահերից ելնելով: Հայաստանը պետք է ամերիկյան զորավարժություններին մասնակցի, բայց ՌԴ-ն սա գրկաբաց չի ընդունի: Այն, որ ՌԴ-ն կարող է պատերազմ հայտարարել Հայաստանին հնարավոր է, բայց հավանականությունը մեծ չէ»:










































