Monday, 29 06 2026
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող

Նոր անուն Հայաստանի ազգային հավաքականում․ Ով է Էդուարդ Բագրինցևը

Սլովակիայի «Դուբնիցա» թիմի կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հայտնել է, որ ստացել է ՀՀ անձնագիր ու հանդես կգա Հայաստանի հավաքականում: «Ինձ զանգահարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և հայտնեցին, որ անձնագիրս պատրաստ է։ Շուտով կստանամ հայկական անձնագիր և պատրաստ կլինեմ նորամուտս նշել Հայաստանի հավաքականում։ Ես շատ ուրախ եմ, անհամբեր սպասում եմ այդ պահին»,- «Metaratings»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բագրինցևը: Վերջինս նախկինում հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։ «Անցյալ տարի «Սպարտակի» և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի խաղից հետո, ինձ զանգահարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և առաջարկեցին խաղալ ազգային հավաքականում:

Նշեցին, որ տաղանդավոր խաղացող եմ և ցանկանում են ինձ տեսնել Հայաստանի ազգային թիմում։ Այս զանգից հետո ես անմիջապես կապվեցի ընտանիքիս հետ։ Նրանք ասացին, որ որոշումը ևս պետք է կայացնեմ և ցանկացած պարագայում կընդունեն այն։ Հետո զրուցեցի Ռոլան Գուսևի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Ստանիսլավ Կորոտաևի հետ։ Նրանք ինձ մի քանի խորհուրդ տվեցին։ Այնուհետև նստեցի և մտածեցի այդ մասին և եկա այն եզրակացության, որ ինձ համար ավելի լավ կլինի խաղալ իմ հայրենիքի թիմիում։ Ես հայ եմ և ցանկանում եմ խաղալ իմ ազգային հավաքականում՝ ներկայացնելով իմ երկիրը։ Եթե ինձ հրավիրեին Ռուսաստանի հավաքական, այնուամենայնիվ կընտրեի Հայաստանը։ Դեռևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի զանգից առաջ՝ 2021 թվականի սեպտեմբերին, ես խոսեցի մի մարդու հետ, որի անունը չեմ նշի, և ասացի, որ հիանալի կլինի խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Ես երազում էի խաղալ Հենրիխ Մխիթարյանի հետ նույն թիմում, բայց, ավաղ, նա ավարտեց կարիերան հավաքականում։ Չեմ ասի, որ դա մեծ խնդիր է, բայց ես ամեն դեպքում տխուր եմ այդ փաստից: Ամեն դեպքում, ազգային հավաքականում շատ լավ խաղացողներ կան, ուստի ես ընտրեցի այն»,- դեռևս անցյալ տարի Sport24-ին տված հարցազրուցում ասել է Բագրինցևը։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ Հայաստանի ազգային հավաքականն ունի ևս մեկ երիտասարդ նորեկ։ Նշենք, որ Բագրինցը 20 տարեկան է և դասվում էր Ռուսաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում։ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է «Գրեմիոյի» երիտասարդական թիմում ելույթ ունեցող 18-ամյա դարպասապահ Արթուր Կոնեղլյանի ինչպես նաև Ուրուգվայական «Պենյարոլի» եզրային հարձակվող Նիկոլաս Ռոսի Մարաշլյանի հետ։ 20-ամյա Մարաշլյանը «Պենյարոլի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի սեպտեմբերից: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման, դարձել մեկ գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Մարտի 28-ին տեղի ունեցած Կիպրոսի դեմ ընկերական խաղում Հայաստանի հավաքականում նորամուտը նշեցին միանգամից 7 երիտասարդ ֆուտբոլիստներ։ Թուրքիայի դեմ մրցավեճում նորամուտն էին նշել Նաիր Տիկնիզյանն ու Ուգոչուվու Իվուն։

Այս պահին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի տեսադաշտում կան 10-ից ավելի ֆուտբոլիստներ որոնց տարիքը չի գերազանցում 23-ը։ Նրանցից Էդուարդ Սպերցյանը, Նաիր Տիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը Հրանտ-Լեոն Ռանոսը ունեն առաջատարին բնորոշ հատկանիշներ և կարող են դառնալ ազգային թիմի առանցքային ֆիգուրները։ Կարճ ասած Հայաստանի գլխավոր թիմում սկսվել է սերդնափոխության ակտիվ գործըթնաց, որի սկիբզը կարելի է դրական համարել։

Այո հայկական ֆուտբոլի դպրոցը վերջին շրջանում որակյալ կադրեր չի մատակարարում մասնավորապես ազգային հավաքականին, բայց․․․։ Ստեղծված իրավիճակում արտերկրում հանդես եկող մեր հայրենակիցներին ազգային թիմ բերելն այլընտրանք չունի։ Մենք պարտավոր ենք օգտագործել բոլոր ռեսուրսներն գոնե ուժեղ և մարտունակ ազգային հավաքական ունենալու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում