Ինչպես նշում է pcnews.am-ը, Հայաստանում Facebook սոցցանցից օգտվում է 201 020 մարդ: Ընդ որում` մեկ տարվա ընթացքում այս թիվն ավելացել է 130 հազարով: 2010 թ. սեպտեմբերին օգտագործողների թիվը մեր երկրում կազմում էր մոտ 76 հազար մարդ:
Socialbakers կայքի վիճակագրական տվյալների համաձայն` սոցցանցում գերակշռում են 18-24 (36%) և 25-34 (31%) տարիքային խմբերին պատկանող օգտատերերը: Oգտագործողների 47%-ը արական սեռի ներկայացուցիչներ են:
Facebook-ի օգտատերերի թվով Հայաստանն աշխարհում 116-րդ տեղում է:
Socialbakers-ում հաշվառված են 213 երկրներ, որոնցից առաջատարներն են ԱՄՆ-ն (156 մլն), Ինդոնեզիան (40 մլն), Հնդկաստանը (35 մլն)։ Թուրքիան 4-րդ հորիզոնականում է (30 մլն):
Facebook-ն աշխարհի ամենամեծ սոցցանցն է, որի օգտատերերի թիվն աշխարհում արդեն գերազանցում է 750 միլիոնը:







































