Հոնկոնգի ամենահարուստ գործարարներից մեկը` Լի Շաո Կինը, ով Henderson Land Development ընկերության նախագահն է, 6-րդ թոռնիկն ունենալու կապակցությամբ իր աշխատակիցներին որոշել է 2 միլիոն դոլար նվիրել: Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, չինացի գործարարը մտադիր է գումար նվիրել 1.5 հազար աշխատակիցներին` յուրաքանչյուրին 1.28 հազար ԱՄՆ դոլարի չափով:
Շաո Կինը Forbes-ի տվյալներով` աշխարհի միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է 28-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվում է 19 միլիարդ դոլար: 83-ամյա Լի Շաո Կինի 6-րդ թոռնիկը գործարարի կրտսեր որդու երրորդ երեխան է:
Գործարարն անցյալ տարի նույնպես գումար էր նվիրել իր աշխատակիցներին այն բանից հետո, երբ նրա հարսը եռյակ էր ունեցել:











































