Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռներն, ամենայն հավանականությամբ, արձակվել են պաղեստինյան ճամբարներից:
Այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել Է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Քասեմ Հաշեմը: «Լիբանանից արձակվել են սահմանափակ թվով հրթիռներ այն դեպքում, երբ Իսրայելը պատասխանել է լայնածավալ գրոհով՝ արձակելով ավելի քան 90 հրթիռ», – հայտարարել է Հաշեմը, որը Ազատագրման և զարգացման շիա դաշինքի անդամ Է։
Նրա խոսքով՝ «ամենայն հավանականությամբ, հրթիռներն արձակվել են պաղեստինյան ճամբարներից՝ ի պատասխան Երուսաղեմում ծավալված իրադարձությունների»։ Հինգշաբթի օրն ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հաղորդել էին, որ տասնյակ հրթիռներ են արձակվել Լիբանանի տարածքից՝ Իսրայելի հյուսիսում թիրախավորելով հյուսիսային և արևմտյան Գալիլեայի սահմանային բնակավայրերն ու քաղաքները: Ականատեսները «РИА Новости»-ին հայտնել են, որ Սուր քաղաքի մերձակայքում գտնվող բնակավայրը գնդակոծելուց հետո իսրայելական ինքնաթիռները թռիչքներ են կատարում Լիբանանի հարավային շրջանների վրայով։