Հայկական կողմից հայտարարություններ են, որևէ քայլ, որ հեռանան ՌԴ-ից ու նրա շանտաժներից չի նշմարվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Արզումանյանի խոսքով՝ հայկական կողմը խոսքից չի անցնում գործի, մի օր հնարավորության բոլոր պատուհանները փակվելու են․ «Եթե քո դեմ խուժաններն են աշխատում, պետք է պայքարես, դիմակայես: Կտոր-կտոր վերցնում են, սա այն քաղաքականությունը չէ, որը կպահպանի հայկական պետականությունը:Այս քայլերը հանգեցնելու են պայթյունի: ՀՀ իշխանության վարքն ու տակտիկան անհասկանալի է․ տխուր է, երբ հույսը կապում ենք Իրանի ազգային շահերի հետ»:










































