Ցանկացած ֆին, եթե արյունով հարկ չի մուծում, չի ծառայում` Ֆինլանդիայում տեղ չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ողջ Մնալու Արվեստը» ՌՀ ՀԿ ղեկավար Վովա Վարտանովը:
Վարտանովի խոսքով` Ֆինլանդիայի մոդելը ներմուծված է Հայաստանում, բայց տարբեր պատճառներով ու ձևերով ազատվում են զինծառայությունից. «Հայաստանը ֆիննական մոդելին չպետք է նայի թվերով: Մեր գործող բանակի թիվը պետք է ավելացնել: Մեր մոտ բանակը մարզված է` կասկածում եմ: Բանակային ռեֆորմները դանդաղ են գնում»:







































