Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

ՌԴ փոխվարչապետն «ուշացե՞լ» է. Փաշինյանի ակնարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 4-ին Երևանում ընդունել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկին, նրա հետ հանդիպմանը քննարկելով թե երկկողմ, թե բազմակողմ, թե ռեգիոնալ իրողություններին առնչվող հարցեր: Անկասկած է, որ Օվերչուկի հետ քննարկմանն առանցքային թեմաներից մեկը ռեգիոնալ հաղորդուղիների հարցն է, մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում: ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն է, որ այդ հարցերով զբաղվող ՌԴ ներկայացուցիչն է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբում, որ ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ի Փաշինյան, Պուտին, Ալիև հանդիպման արդյունքում: Այդ իմաստով ուշադրության է արժանի, որ Օվերչուկը Հայաստան է ժամանում Տեղ-Կոռնիձոր հատվածում Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության «ակտից» հետո, որ փաստացի տեղի ունեցավ մարտի 30-ին, երբ ադրբեջանցիները զբաղեցրին նոր դիրքեր, իսկ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ այդ ամենը տեղի է ունեցել դեռևս 2022-ի օգոստոսին ձեռք բերած պայմանավորվածությունների համատեքստում, որն էլ իր հերթին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթի  տրամաբանության շրջանակում է՝ եռամյա ժամկետում Լաչինի միջանցքով անցնող նոր երթուղու կառուցում, որը կշրջանցի Լաչինն ու Աղավնոն (Զաբուխը ըստ ադրբեջանցիների), ինչպես նաև Ստեփանակերտի մոտ կշրջանցի Շուշին:

Հայաստանի ԱԱԾ-ն իհարկե մարտի 31-ին տարածեց տեղեկություն, որ ադրբեջանցիները քարտեզնների կամայական մեկնաբանությամբ առաջ են եկել սահմանված տեղերից մոտ 100-300 մետր:  ԱԱծ հաղորդագրության մեջ նշվում էր, թե հայկական կողմը գործում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ: Հաջորդ օրը տարածվեց տեղեկություն, որ եղել են քննարկումներ ադրբեջանական կողմի հետ և տեղակայման հարցում հայկական կողմի համար արձանագրվել է «իրավիճակի էական բարելավում»: Թե հատկապես ինչ է դա նշանակում, մանրամասներ ներկայացված չեն: Եվ ահա, այդ իրադարձություններից հետո Հայաստան է ժամանում ռեգիոնալ հաղորդակցությունների բացման հարցի համար ստեղծված աշխատանքային խմբում ՌԴ ներկայացուցիչ, փոխվարչապետ Օվերչուկը:

Պնդել, թե նա Հայաստան է ժամանել հենց տեղի ունեցածի առիթով, իհարկե չենք կարող, սակայն ժամանակագրական կապը բավականին ուշագրավ է: Եվ ուշագրավ է Հայաստանի վարչապետի խոսքը՝ Օվերչուկի հետ հանդիպմանը, մասնավորապես այն առնչությամբ, որ կա հայ-ռուսական շփումների ինտենսիվացման անհրաժեշտություն: Իհարկե խոսքը պայմանավորված չէր շատ կոնկրետ թեմատիկայով, սակայն այդուհանդերձ բավականին հատկանշական է և տպավորություն է թողնում, որ վարչապետ Փաշինյանն այդ կերպ «ուշանալու» դիտողություն է անում ՌԴ փոխվարչապետին, խոսելով «ինտենսիվության» բացակայության մասին: Մյուս կողմից, եթե Օվերչուկն «ուշացել» է՝ իսկ կարևոր պահերին «ուշանալն» ինչպես հայտնի է ռուսական կամ խորհրդա-ռուսական քաղաքականության «ավանդույթ» կամ «ոճ» է, հարց է առաջանում, թե ո՞րն է եղել դրա քաղաքական պատճառը և արդյո՞ք Երևանից եղել է համարժեք դինամիկ աշխատանք այդպիսի պատճառ թույլ չտալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում